Պուտինը պատասխանել է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին հարցին

18:12   28 Հունիս 2020    211

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում պատասխանել է կորոնավիրուսի հնարավոր արհեստական ծագման մասին հարցին, հաղորդում է ՄԿ-ը։

Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ չկա որեւէ հիմք պնդելու, որ ինչ-որ մեկը դիտավորյալ է ինչ-որ բան ստեղծել եւ դուրս նետել։ Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է հակազդել նրան, ինչը տեղի է ունեցել, ոչ թե «մտորել, թե որտեղից է դա առաջացելա», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ մասնագետները պետք է նաեւ այդպիսի հարցադրում անեն, երբ «վերլուծում եւ ենթադրում են»։ Պուտինը եւս մեկ անգամ կրկնել է, որ պետության համար կարեւոր է հասկանալ տեղի ունեցողի էությունը եւ կառուցել արդյունավետ պաշտպանություն, իսկ որտեղից է այն ի հայտ եկել՝ արդեն այլ հարց է։

Նա նաեւ դեմ է արտահայտվել նրան, որ երկրները մեղադրեն միմյանց՝ առաջարկելով միավորել ջանքերն այդ սպառնալիքից ազատվելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները