Միշուստինը ներառել է ուղեւորափոխադրումները Ռուսաստանում ամենատուժած ոլորտների ցանկում

18:35   28 Հունիս 2020    201

Երկաթուղային, ծովային եւ ներքին ջրային տրանսպորտով ուղեւորափոխադրումները ներառված են կորոնավիրուսի հետեւանքով ամենատուժած ոլորտների ցանկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ կառավարությանը։

Այդ մասին փաստաթուղթը ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Երկաթուղային եւ ծովային տրանսպորտի պահանջարկը զգալիորեն կրճատվել էր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ապրիլի առաջին կեսին հեռավոր ուղղությունների ուղեւորահոսքը կրճատվել էր 77 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի։ Այդօրինակ իրավիճակ էր նաեւ ծովային եւ ներքին ջրային տրանսպորտով ուղեւորահոսքի հարցում։ Այդ պատճառով որոշում էր կայացվել օգնել այդ ոլորտներին։

Նշվում է, որ աջակցության տեսակներից է հարկային արձակուրդը (բացի ԱԱՀ-ից), ինչպես նաեւ պետությանը, համայնքներին կամ մասնավոր սեփականատերերին պատկանող անշարժ գույք օգտագործելու դեպքում վարձավճարի հետաձգումը, անհետաձգելի կարիքների համար անտոկոս վարկերը եւ աշխատավարձերի վճարումը, արտոնյալ վարկերը 2 տոկոս դրույքաչափով ցանկացած նպատակի համար, պլանային եւ ոչ պլանային ստուգումների հետաձգումը։

Նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված է ապահովագրական վճարների հետաձգում, դրանց չափի կրկնակի կրճատում։ Նրանց համար նաեւ գործում է ուղղակի ֆինանսական աջակցություն սուբսիդավորման տեսքով, որը կարելի է ծախսել աշխատավարձի, կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերը մարելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները