Պոմպեոն դատապարտում է Չինաստանին Հարավչինական ծովում կայսերական հավակնությունների համար

19:22   28 Հունիս 2020    200

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Չինաստանին՝ Հարավչինական ծովը որպես իր «ծովային կայսրության» վերաբերվելու համար:

Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: Նրա կարծիքով՝ չպետք է թույլ տալ, որ ՉԺՀ-ն ջրային տարածքն այս կերպ ընդունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը նաև նշել է, որ Վաշինգտոնը «ողջունում է ԱՍԵԱՆ-ի ղեկավարների՝ Հարավչինական ծովի վեճերը լուծելու վճռական մտադրությունը միջազգային օրենսդրության համաձայն, ներառյալ՝ UNCLOS-ը (ՄԱԿ-ի «Ծովային օրենքի մասին» կոնվենցիայի նորմերը):

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները