Վենեսուելան Իսպանիայի դեսպանատանը մեղադրում է հարձակումը նախապատրաստելու մեջ

19:47   28 Հունիս 2020    218

Վենեսուելայում ծովային ներխուժումը, որը կանխվել էր այս տարվա մայիսին, կազմակերպվել է Իսպանիայի դեսպանատանը:

Այս մասին հայտարարել է Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է РИА Новости-ն:

Մասնավորապես ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, որը թաքնվում է Իսպանիայի դեսպանատանը Կարակասում, զբաղվել է ներխուժման նախապատրաստմամբ, շեշտեց նախարարը: Ըստ նրա, Իսպանիայի դեսպանը պետք է տեղյակ լիներ Լոպեսի գործողություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մայիսի 3-ին Վենեսուելայի ՆԳՆ ղեկավար Նեստոր Ռևերոլը հայտարարել է, որ իշխանությունները կանխել են կոլումբիական զինյալների ծովային արշավանքը: Մադուրոն հայտարարել է, որ ներխուժման նպատակը իրեն սպանելն էր: Ըստ Վենեսուելայի նախագահի, զինված ռազմածովային հարձակման մասնակիցների թվում երկու ամերիկացիներ են եղել, որոնց նա անվանել է Միացյալ Նահանգների նախագահի անձնական պահակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները