Հունաստանում հունիսի 29-ից կթուլացնեն կարանտինային ռեժիմը

20:14   28 Հունիս 2020    181

Հունաստանում համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին երկրի կառավարությունը կարանտինային սահմանափակումների թուլացման նոր փուլ է սկսում:

Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով հունական Ekathimerini հրատարակությանը:

Հունիսի 29-ից հունաստանում կվերաբացվեն կինոթատրոններն ու կազինոները, ճոպանուղիներն ու մանկական ճամբարները, տոնավաճառները, թույլ կտրվի գիտաժողովներ անցկացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին օրվա ընթացքում Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, մահվան դեպքեր չեն գրանցվել: Համաճարակի սկզբից, Հունաստանում, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3366 դեպք, վարակման հետևանքով մահացել է 191 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները