Սերբիայի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

20:39   28 Հունիս 2020    192

Սերբիայի Ազգային սկուպշչինայի (խորհրդարան) նախագահ Մայա Գոյկովիչը վարակվել է կորոնավիրուսով։

Այս մասին շաբաթ օրը հայտնել է «Տանյուգ» գործակալությունը։ Գոյկովիչի մոտ թոքաբորբ է, նրան տեղափոխել են կորոնավիրուսով պացիենտների հիվանդանոց, որտեղ նա բուժում է ստանում: Ինչպես գործակալությանը հայտնել են խոսնակի գրասենյակում, 57-ամյա քաղաքական գործիչը իրեն լավ է զգում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ հանրապետության պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը: Նախարարը լավ է զգում, չունի ոչ մի ախտանիշ, նա ինքնամեկուսացման մեջ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Վուլինը պլանավորում էր մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին, որն անցկացվեց հունիսի 24-ին: Սակայն նա չի եղել Կարմիր հրապարակում Սերբիայի պատվիրակության կազմում: Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 792 է, մահերի թիվը՝ 267:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները