ԱՄՆ-ում աֆրոամերիկուհի Բրեոնա Թեյլորի մահվան կապակցությամբ բողոքի ցույցի ժամանակ տղամարդ է սպանվել

20:57   28 Հունիս 2020    232

Կենտուկի նահանգում աֆրոամերիկացի Բրեոնա Թեյլորի մահվան կապակցությամբ բողոքի ցույցի ժամանակ տղամարդ է սպանվել, գրում է The Guardian-ը։

Լուիսվիլում հրաձգության մասին հաղորդագրությունը ստացվել է տեղական ժամանակով 21:00-ին։ Հրաձգության հետեւանքով վիրավորվել է նաեւ մեկ մարդ, որը հոսպիտալացվել է։ Նշվում է, որ նա ստացել է թեթեւ վնասվածք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի ուշ Համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է տղամարդը կրակ բացում։ Ոստիկանությունը չի ներկայացրել դեպքի կամ կասկածյալի մասին մանրամասներ։

Հիշեցնենք, որ 26-ամյա աֆրոամերիկուհի Բրեոնա Թեյլորը սպանվել էր մարտին սեփական տանը ոստիկանների սխալի հետեւանքով։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները