Ջոն Ուեյնի օդանավակայանը կանվանափոխեն

21:04   28 Հունիս 2020    171

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Կալիֆոռնիայում քաղաքական գործիչները պահանջում են անվանափոխել հայտնի հոլիվուդյան դերասան Ջոն Ուեյնի անվան օդանավակայանը հանգուցյալ Ուեյնի «ռասիստական եւ ֆանատիկ» հայտարարությունների պատճառով, հաղորդում է Fox News-ը։

Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության հաստատած բանաձեւով քննադատել են Ուեյնի «ռասիստական եւ ֆանատիկ հայտարարությունները» եւ կոչ արել հեռացնել նրա անունը եւ այն ամենը, ինչը վերաբերվում է նրան, օդանավակայանից, որը գտնվում է Օրինջ շրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Խոսքը վերաբերում է դերասանի՝ 1971 թվականին Playboy պարբերականի հարցազրույցում արված հայտարարությանը։

«Ես հավատում եմ սպիտակների գերազանցությանն այնքան ժամանակ, քանի դեռ սեւերը չդաստիարակվեն մինչեւ պատասխանատվության մակարդակը։ Ես չեմ հավատում հեղինակության եւ առաջնորդության ու դատողությունների փոխանցմանն անպատասխանատու մարդկանց»,-հայտարարել է Ուեյնը շուրջ 50 տարի առաջ արված հարցազրույցում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները