Կալիֆոռնիայի Ուոլմարթում կրակոցներից երկու մարդ է զոհվել. NYT

21:12   28 Հունիս 2020    192

Կալիֆոռնիայի Ռեդ Բլաֆ քաղաքում գտնվող Walmart բաշխիչ կենտրոնում հնչած հրազենային կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ:

Այս մասին գրել է The New York Times-ը՝ բժիշկներին հղումով:

Ըստ տեղական հիվանդանոցի ներկայացուցիչ Ալիսոն Հենդրիքսոնի, առնվազն չորս հոգի վիրավորվել են: Ըստ նրա՝ վիրավորների վիճակը չափավոր ծանր է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ականատեսները հայտնում են, որ կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 15.30-ին: Այդ պահին կենտրոնում հերթափոխ է եղել: Հրապարակման համաձայն՝ միջադեպի ականատեսները լսել են մոտ 50 կրակոց:

Դեպքի վայրում շտապօգնության մեքենաներ, ոստիկանությունը և հրշեջները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները