ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվելու դեպքերն անցել են 2,5 միլիոնը

21:57   28 Հունիս 2020    230

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն անցել են 2,5 միլիոնը, մահացել է ավելի քան 125 հազար մարդ:

Այս մասին հաղորդում է Ջոն Հոփկինսի համալսարանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2 504 492 հաստատված դեպք, որից մահացել են 125 472-ը:

Անցած մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 45 հազար դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները