Microsoft-ը կփակի մանրածախ առևտուր իրականացնող խանութները

22:06   28 Հունիս 2020    228

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ը մանրածախ առևտրի նոր մոտեցման շրջանակում ծրագրում է փակել բոլոր օֆլայն խանութները:

Այս մասին հայտնում է կորպորացիայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Օնլայն հարթակում մեր առևտրային ծավալները մեծացել են: Մեր տաղանդավոր թիմը հաջողեց ֆիզիկական խանութներից դուրս որակյալ ծառայություն մատուցել»,- պատմել է Microsoft-ի փոխտնօրեն Դևիդ Պորտերը:

Microsoft-ը պատրաստվում է միջոցներ ներդնել Microsoft.com-ի ու Xbox, Windows խանութների իր թվային ցուցափեղկերում: Ընկերությունը նաև ծառայություններ կմատուցի Microsoft-ի կորպորատիվ կենտրոնների մանրածախ առևտրի բաժիններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները