Իսլանդիայի գործող նախագահը հաղթել է նախագահական ընտրություններում

22:18   28 Հունիս 2020    256

Իսլանդիայի գործող նախագահ Գուդնի Յոհանեսոնը հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում։

Կիրակի իսլանդական «Մորգունբլադիդ» թերթը հաղորդել է, որ Յոհանեսոնի վերընտրվելու օգտին քվեարկել է ընտրողների 92,2 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ներկայիս նախագահի հակառակորդը՝ գործարար եւ քաղաքական գործիչ Գուդմունդուր Ֆրանկլինի Յոնսոնը, ստացել է ձայների 7,8 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 66,9 տոկոս, ընտրություններին մասնակցել է 168 821 ընտրող։

2016 թվականին 48-ամյա Յոհանեսենը հաղթանակ էր տարել ընտրություններում՝ դառնալով Իսլանդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։ Նրա օրոք սկսվել է սահմանադրությունը վերանայելու գործընթացը, որը տեւելու է մինչեւ 2025 թվականը՝ համաձայն 2018 թվականի հունվարին կնքած կառավարական հուշագրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները