Բրիտանացին ջարդել է Lamborghini-ն այն գնելուց 20 րոպե հետո

22:23   28 Հունիս 2020    220

Մեծ Բրիտանիայի բնակիչը 200 հազար ֆունտով գնել է Lamborghini Huracan Spyder մարզական ավտոմեքենան:

Տղամարդը ջարդել է երկտեղանոց սուպերքարը բառացիորեն ավտոմեքենայի գնումից 20 րոպե անց, գրում է The Sun-ը:

Պատահարը տեղի է ունեցել մայրուղու վրա: Ըստ Lamborghini-ի սեփականատիրոջ՝ նա արագություն է բացել և հասկացել է, որ մեքենան իրեն չի հնազանդվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա փորձել է կանգ առնել, միևնույն ժամանակ՝ ավտոմեքենայի հետին մաս է մխրճվել ֆուրգոն: Ֆուրգոնի վարորդը քիչ վնասվածքներ է ստացել: Ինչպես է իրեն զգում Lamborghini-ի վարորդը՝ չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները