Իրանցի բժիշկը կարծիք է հայտնել, որ «Քովիդ-19»-ի համավարակը կշարունակվի ևս 2-3 տարի

22:39   28 Հունիս 2020    274

Կորոնավիրուսի համավարակը կարող է ևս երկու-երեք տարի տևել:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

«Եթե հաշվի առնենք նախորդ համավարակների փորձը, ապա հավանական է, որ աշխարհում նորահայտ «Քովիդ-19» կորոնավիրուսի համավարակը կտիրի ևս երկու-երեք տարի»,- ասել է մասնագետը գործակալության հետ զրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման 222 669 դեպք է արձանագրվել, որոնցից 10 508-ը՝ մահվան ելքով: Վերջին մեկ օրում Իրանում հիվանդությունից մահացել է 144 մարդ, վարակվել՝ 2489-ը:

Հիշեցնենք, որ ողջ աշխարհում «Քովիդ-19»-ով վարակվածների թիվը գերազանցել է 10 մլն-ը, մահացածներինը՝ 500 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները