Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում վանդալիզմի դադարեցման մասին

22:59   28 Հունիս 2020    264

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրառում է կատարել, որ երկրում վանդալիզմն ամբողջությամբ դադարել է:

Նա դա վերագրել է «տասը տարվա շատ խիստ ազատազրկման ժամկետով» պատժի ներդրմանը՝ նրանց համար, ովքեր հուշարձաններ և արձաններ կփչացնեն, ինչպես նաև նման գործողություններին մասնակցած անձանց կալանավորումների սկսվելու պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հրամայել էր ձերբակալել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են հուշարձանները վնասելու գործողություններին: Նա նաև հարձակվողներին նման գործողությունների համար սպառնացել է 10 տարվա ազատազրկմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները