Այսօր Արեւադարձային գոտիների միջազգային օրն է

09:02   29 Հունիս 2020    121

Հունիսի 29-ի Արեւադարձների միջազգային օրն է։ Նոր հիշարժան օրը հիմնելով՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ընդգծում է համաշխարհային հանրության կողմից այն խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության գիտակցման կարեւորությունը, որոնք կանգնած են արեւադարձների բնական գոտու մեջ մտնող տարածքների զարգացման ճանապարհին։

Կազմակերպության կարեւոր խնդիրներից մեկը միջոցառումներն են, որոնք նվիրված են այդ հիշարժան օրվան՝ արեւադարձների դերի մասին իրազեկման մակարդակի, այն գիտակցման բարձրացում, թե ինչ դեր ունեն այդ տարածքներն առաջիկայում, ինչպես նաեւ խնդիրների մասին իրազեկում, որոնց լուծումը պահանջում է պետությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների համատեղ ջանքեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մոլորակի այդ շրջանի զարգացման արդի տեմպերը ցույց են տալիս, որ մինչեւ 2050 թվականը արեւադարձային գոտում կապրի մոլորակի բնակչության մոտ 50 եւ երեխաների 60 տոկոսը։ Չնայած շատ պետությունների տնտեսությունների շարունակական աճին, որոնց տարածքները լիովին կամ մասամբ գտնվում են արեւադարձային գոտում, շրջանի ընդհանուր նկարագրում բարձր են մնում բնակչության աղքատությունը, սանիտարական վիճակի ցածր մակարդակը։ Խնդրահարույց է մնում հետնախորշերում ապրող եւ թերսնումից տառապող մարդկանց հսկայական թվաքանակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները