ԱՄՆ-ի երկու կուսակցություններն էլ հուսախաբ են արել սեւամորթներին

09:17   29 Հունիս 2020    139

«Սեւերի կյանքերը կարեւոր են» շարժման առաջնորդ Հոք Նյուսոմը կոչ է արել զրկել ֆինանսավորումից ԱՄՆ-ում ոստիկանությանը՝ առաջարկելով այլ մոտեցում հանցագործության դեմ պայքարում, եւ հիասթափություն է հայտնել ամերիկյան քաղաքականության վիճակի մասին, երբ խոսքը վերաբերում է աֆրոամերիկացիների հանրույթին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում երկու կուսակցություններն էլ հուսախաբ են արել սեւամորթներին՝ ավելի շատ սպասարկելով կորպորացիաներին, քան զբաղվելով մարդկանց խնդիրներով, եւ չեն զբաղեցրել պատշաճ դիրք հանցագործության մակարդակը կրճատելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սեւամորթները չեն վստահում քաղաքական գործիչներին։ Նրանք չեն հավատում դեմակրատներին։ Նրանք չեն հավատում հանրապետականներին»,-ընդգծել է Նյուսոմը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները