Սլովակիայի նախկին նախագահ Անդրեյ Կիսկան հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

09:26   29 Հունիս 2020    138

Սլովակիայի նախկին նախագահը (2014-2019), իսկ ներկայում խորհրդարանի կազմում գտնվող «Հանուն մարդկանց» կուսակցության գործող նախագահ Անդրեյ Կիսկան կիրակի հայտարարել է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից առողջության հետ կապված խնդիրների պատճառով։

Նախկին նախագահի հայտարարությունը հեռարձակել է Սլովացկոե ռադիս-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Առողջությունն այլեւս թույլ չի տալիս ինձ մնալ քաղաքականության մեջ»,-ընդգծել է Կիսկան։

Նա հաղորդել է, որ երկուշաբթի պետք է վերջին տարվա ընթացքում երկրորդ անգամ սրտի վիրահատություն անցնի։

«Հանուն մարդկանց» կուսակցությանը պատկանում է Սլովակիայի խորհրդարանում 150 մանդատներից 12-ը, ինչպես նաեւ կառավարությունում արդարադատության նախարարի պաշտոնը,սակայն Կիսկան չի առաջադրվելու օգոստոսին կայանալիք կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները