Պուտինը պարզաբանել է, թե ինչու վարչապետի հետ միևնույն ինքնաթիռով չի թռչում

10:06   29 Հունիս 2020    187

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը երբեք չի թռչում նույն ինքնաթիռով վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ՝ «երկրում ստեղծված իրավիճակի համար հատուկ պատասխանատվության պատճառով»:

Պետության ղեկավարն այս մասին ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

«Նախագահը և վարչապետը երբեք չեն թռչում նույն ինքնաթիռով և անգամ չեն թռչում միևնույն ժամանակ՝ նույնիսկ տարբեր ինքնաթիռներով: Քանի որ մենք հատուկ պատասխանատվություն ունենք երկրում ստեղծված իրավիճակի համար», – ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը պատմել է, որ երբ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ստիպված են եղել ձևափոխել աշխատանքային գրաֆիկը: Պուտինը նաև ասել է, որ չի սիրում շփվել տեսակապի միջոցով, քանի որ հաճույք է ստանում մարդկանց հետ անմիջական շփումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները