«Միակ դաշնակիցը, որ Ռուսաստանին մնացել է, Բելառուսն է». Լուկաշենկո

10:19   29 Հունիս 2020    329

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ո՛չ տնտեսական և ո՛չ քաղաքական առումներով կորցնել Բելառուսը, քանի որ Մինսկը Մոսկվայի համար, նրա կարծիքով, միակ դաշնակիցն է, գրում է ria.ru-ն։

«Միակ դաշնակիցը, որ Ռուսաստանին մնացել է, Բելառուսն է։ Եվ ես հաճախ եմ Պուտինին ասում․ «Ես հասկանում եմ քեզ, դու չես կարող Բելառուսը կորցնել։ Ես հասկանում եմ, որ Բելառուսը պահելու համար պատերազմել նույնպես չես կարող։ Ինչո՞ւ։ Քանի որ Ռուսաստանին շատ շուկաներից՝ առաջինը՝ Եվրամիությունից և երկրորդը՝ Ուկրաինայից դուրս մղելու գործընթացն արդեն սկսվել է»,- հայտարարել է նա Մինսկի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն պնդել է, որ Բելառուսը Գերմանիայից հետո երկրորդ երկիրն է ռուսական գազի գնումների ծավալով, ինչպես նաև ռուսական նավթի խոշոր սպառողը:

«Իհարկե, նրանք չեն ցանկանում կորցնել Բելառուսը տնտեսապես, բայց ամենից շատ՝ քաղաքական առումով»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Հանրապետության ղեկավարի կարծիքով՝ Բելառուսը կորցնելը «ուժեղագույն հարված կլինի Ռուսաստանի ներքին քաղաքականությանը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները