Եվրամիությունը հուլիսի 1-ից կբացի սահմանները Վրաստանի համար

10:25   29 Հունիս 2020    181

ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնեցրել են այն 14 երկրների ցանկը, որոնք կարող են Եվրամիություն մուտք գործել հուլիսի 1-ից, ցանկում ներառվել է նաև Վրաստանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը՝ հղում տալով ֆրանսիական Le Monde հրատարակությանը:

Ցանկը դեռևս վերջնականորեն պետք է հաստատվի հունիսի 29-ին:

Ցանկում չեն ներառվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իսրայելը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան. այս երկրներում կորոնավիրուսի տարածումը շատ սուր փուլում է գտնվում:

Բացի Վրաստանից, ցուցակում ներառվել են նաև Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Կանադան, Չեռնոգորիան (Մոնտենեգրո), Սերբիան, Թաիլանդը, Ուրուգվայը, Ռուանդան, Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները