ԱՄՆ-ն մոտ 4 միլիարդ դոլար կհատկացնի Ռուսաստանին զսպելու համար

10:36   29 Հունիս 2020    321

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի սպառազինությունների հարցերով կոմիտեն առաջարկել է հատկացնել 3,8 միլիարդ դոլար՝ Եվրոպայում Ռուսաստանին զսպելու համար։

Կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթի «Ռուսաստան եւ Եվրոպա» բաժնում ասվում է մասնավորապես, որ անհրաժեշտ է հասկացնել 3,789 միլիարդ դոլար Ռուսաստանը զսպելու ԵՄ ջանքերին։ Խոսքը մասնավորապես ստորջրյա նավատորմի եւ արբանյակային կապի, ինչպես նաեւ ծովային տրանսպորտով զորքերի տեղափոխման համար ռազմավարական նախապատրաստման ապահովման մասին է։

Նախատեսվում է նաեւ քառորդ միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային որպես ռազմական օգնություն։ Բացի այդ, կոմիտեն առաջարկում է սահմանափակել ռուս-ամերիկյան ռազմական համագործակցությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ համագործակցությունը կարող է նպաստել հակամարտությունների նվազմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները