Թայվանում պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել

10:50   29 Հունիս 2020    167

Թայվանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության ներկայացուցիչների եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ, որոնք գրավել էին խոսնակների ամբիոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:

Ավեի վաղ՝ կիրակի օրը, «Գոմինդան» կուսակցության ներկայացուցիչները գրավել էին Թայվանի Օրենսդիր Յուանի ամբիոնը՝ կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենին հորդորելով հետ վերցնել կղզու վարչակազմի ղեկավարի նախկին գլխավոր քարտուղար Չեն Ցզյույի թեկնածությունը, որը առաջադրվել է վերահսկիչ յուանի (վերահսկիչ պալատի) ղեկավարի պաշտոնում: Ընդդիմության ներկայացուցիչները շղթաներով եւ աթոռներով արգելափակել էին հիմնական դահլիճի մուտքը:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, երբ իշխող Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության օրենսդիրները փորձել են ճեղքել բարիկադները եւ գրավել խոսնակի ամբիոնը:

Կիրակի ընդդիմադիրները հայտարարությամբ էին հանդես եկել, որում քննադատել էին Չեն Ցզյույի թեկնածությունը: Ըստ նրանց՝ 2006 թվականից մինչեւ 2018 թվականը, երբ նա զբաղեցնում էր Գաոսյունի քաղաքապետի պաշտոնը, նրա վարչական շտաբի նկատմամբ 58 ստուգում էր անցկացվել, ինչը, նրանց կարծիքով, կասկածի տակ է դնում նրա որակավորումը վերահսկիչ մարմին ղեկավարելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները