Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

11:36   29 Հունիս 2020    156

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, ևս 6 մարդ ապաքինվել է վարակից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 926 դեպք, վարակվածներից 791-ն առողջացել է, 15-ը` մահացել:

2819 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 230 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 250 322 է, մահացել է 504 498 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները