Պակիստանում երկու մարդ է զոհվել բորսայի շենքի վրա հարձակման հետևանքով

11:43   29 Հունիս 2020    186

Պակիստանի ֆոնդային բորսայի շենքի վրա չորս գրոհային է հարձակվել և բացել անկանոն կրակահերթ. զոհվել է 2 մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանները հայտնել են, որ չորս հարձակվողներից երեքին ոչնչացրել են, մեկ ահաբեկիչ մնացել է շենքի ներսում: Շենքի վրա հարձակվելուց առաջ նրանք նռնակը են պայթեցրել շենքի գլխավոր դարպասի մոտ:

Հաղորդվում է, որ բորսայի շենքից շարունակվում է անձնակազմի տարհանումը, ոստիկանությունը և ռեյնջերս կանչվել են մոտակա փողոցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները