Լեհաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

12:23   29 Հունիս 2020    175

Չնայած կորոնավիրուսի համավարակի վտանգին՝ Լեհաստանում նախագահական ընտրություններ են անցկացվել։

Նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Անջեյ Դուդան առաջատար է, սակայն նրան չի հաջողվել հավաքել ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույն 50% ձայները։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Ըստ քվեաթերթիկների 87.7 %-ի հաշվարկի՝ Դուդան ստացել է ձայների 45.24%-ը, իսկ նրա գլխավոր հակառակորդ, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին՝ 28.92%-ը։ Սա նշանակում է, որ Լեհաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։

Ընտրությունների վերջնական արդյունքներն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն այս շաբաթվա կեսին։

Լեհաստանում նախագահական ընտրությունները նշանակված էին մայիսի 10-ին, սակայն դրանք հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները