ՌԴ-ում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6.7 հազար դեպք

17:08   29 Հունիս 2020    255

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 6.719 է կազմել, երկուշաբթի լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբում:

Այդպես, այս ցուցանիշն արդեն չորս օր է գտնվում է 7 հազարից ցածր մակարդակի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրական աճի ամենացածր տեմպերը գրանցվել են Չուկոտկայի եւ Նենեցի ինքնավար շրջաններում (0-ական տոկոս), Մոսկվայում եւ Սևաստոպոլում (0.4-ական տոկոս), Մոսկվայի մարզում եւ Հյուսիսային Օսիայում (0.6-ական տոկոս):

Մոսկվայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 782 նոր դեպք, Մոսկվայի մարզում՝ 335 դեպք, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում՝ 277 դեպք, Իրկուտսկի շրջանում՝ 236 դեպք եւ Սանկտ Պետերբուրգում՝ 219 դեպք: Ռուսաստանում այս պահի դրությամբ շարունակում է ակտիվ մնալ հիվանդության 228 560 դեպք, նրանք շարունակում են բուժում ստանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները