Անջեյ Դուդան նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատարն է

12:44   29 Հունիս 2020    159

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան առաջատարն է նախագահական ընտրությունների առաջին փուլում:



Ըստ Reuters գործակալության տվյալների՝ քվեաթերթիկների 82,2% -ը հաշվելուց հետո, Դուդան հավաքում է ձայների 45,73% -ը:

Երկրորդ տեղում Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկին է, որը ներկայացնում է Լեհաստանի ամենամեծ ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 28,51% -ը:

Երկու թեկնածուներն էլ պայքարը կշարունակեն երկրորդ փուլում։

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները