Մադրիդում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

13:16   29 Հունիս 2020    167

Մադրիդում երեկ առաջին անգամ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել:

«Լավ նորություններ ունենք: Երեկ առաջին օրն էր, երբ Մադրիդում «Քովիդ-19»-ից մահացության դեպք չի գրանցվել: Միասին կարող ենք հասնել նրան, որ այս մղձավանջն այլևս չկրկնվի»,- գրել է քաղաքական գործիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մադրիդում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին. 99-ամյա կին էր մահացել: Համաճարակի սկզբից ի վեր իսպանական մայրաքաղաքում մահացել է 8420 մարդ, վարակվել՝ ավելի քան 72 000-ը:

Պիրենեյան երկրում, համաճարակի սկզբից ի վեր արձանագրվել է վարակման 295 549 դեպք, որոնցից 28 341-ը՝ մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները