Իտալիան արգելել է ձեռքի ուղեբեռ տեղափոխել ինքնաթիռներում

13:43   29 Հունիս 2020    166

Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ արգելվում է ձեռքի ուղեբեռ տեղափոխել բոլոր ազգային և միջազգային չվերթների ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը հայտարարել է, որ արգելում է ինքնաթիռի սրահի դարակներն օգտագործելը ցանկացած տեսակի ուղեբեռի համար: Փոքր պայուսակները և առարկաները, որոնք հնարավոր է դնել նստարանի կողքին՝ ձեռքի տակ, թույլատրվում են:

Այս միջոցառումն ուղղված է վայրէջքի և թռիչքի մեկնարկի ժամանակ միջանցքներում մարդկանց կուտակումները բացառելու համար, քանի որ կառավարությունը ձգտում է սահմանափակել «Քովիդ-19»-ի տարածման վտանգը:

Ուղևորներն այսուհետ ստիպված կլինեն ձեռքի ուղեբեռը թողնել օդանավի բեռնախցիկում: Նշվում է, որ ուղևորները ստիպած չեն լինի հավելյալ գումար վճարել ուղեբեռը հանձնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները