Աֆղանստանում շուկայում պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ

14:29   29 Հունիս 2020    211

Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ նահանգում անասնապահական շուկայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ աղբյուրի՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել Սանգինի շրջանում, որտեղ գործում են թալիբները:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հերքում է, որ ռումբը է գործի դրվել: Նրա խոսքով՝ զինվորներն են շուկայում գնդակոծություն կազմակերպել, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել է մի քանի խաղաղ բնակիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները