Հարցում. մոլորակի բնակիչների մեծամասնությունը կորոնավիրուսի վտանգը չափազանցված չի համարում

15:34   29 Հունիս 2020    204

Մոլորակի բնակիչների մեծամասնությունը կորոնավիրուսի վտանգը չափազանցված չի համարում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում է «Ռոմիր» հոլդինգի եւ Gallup International-ի անցկացրած հարցումը:

Հարցման համաձայն՝ մարդկանց թիվը, ովքեր մտածում են, որ սպառնալիքը չափազանցված է, 33%-ից աճել է մինչեւ 41%:

Սակայն հարցվածների մեծամասնությունը՝ 54%, նախկինի պես հավատում է սպառնալիքի լրջությանը:

Սպառնալիքի չափազանցված լինելուն ամենից շատ հավատում են Բոսնիա եւ Հերցեհովինայում (66%), Ղազախստանում (61%), Մոլդովայում եւ Բուլղարիայում(58%), ամենից քիչ՝ Մեծ Բրիտանիայում (15%), Հարավային Կորեայում (15%) եւ Ճապոնիայում (18%):

Հարցման հեղինակները նշում են, որ ռուսաստանցիների կարծիքները կիսվել են. 46%-ը սպառնալիքը չափազանցված չի համարում, հակառակի կարծիք ունի 45%-ը:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Երկրի բնակիչները շարունակում են անհանգստանալ իրենց եւ իրենց հարազատների մասին:

Վարակվելուց ամենից շատ վախենում են Հարավային Կորեայում (86%), Ֆիլիպիններում (84%) եւ Հոնկոնգում (80%), ամենից քիչ՝ Ավստրիայում (42%), Ղազախստանում (46%) եւ Բուլղարիայում (51%):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները