Չինաստանը ԱՄՆ-ի նկատմամբ վիզային պատժամիջոցներ է մտցնում

15:44   29 Հունիս 2020    202

Չինաստանը վիզային սահմանափակումներ կընդունի ԱՄՆ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք միջամտում են Հոնկոնգի գործերին, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանին:

«Իհարկե դա նոր միջոց է: Մենք որոշել ենք վիզային սահմանափակումներ պարտադրել այն ամերիկացիների համար, ովքեր վատ մտադրություններ ունեն Հոնկոնգի վերաբերյալ»,-ասել է Լիցզյանը:

Ներկայացուցիչը նշել է, որ մարդիկ, որոնց նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցները, «իրենք բնազդորեն գիտեն» այդ մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները