Առնվազն 10 մարդ Է զոհվել Աֆղանստանի հարավում տեղի ունեցած ականկոծման հետեւանքով

16:07   29 Հունիս 2020    255

Առնվազն 10 մարդ Է զոհվել, 15-ը տուժել Աֆղանստանի Հիլմենդի նահանգում տեղի ունեցած ականակոծման հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսի 29-ին այդ մասին հաղորդել Է Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի ականանետային արկեր են պայթել Սանգինի գավառի բնակելի շրջանում: Երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները