Թրամփի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել

16:17   29 Հունիս 2020    418

Իրանի դատական իշխանությունները դիմել են Ինտերպոլին՝ պահանջելով Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար միջազգային հետախուզում հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Mehr-ը:

Թեհրանի դատախազ Ալի Մեհրը հայտարարել է, որ իրենց հաջողվել է նույնականացնել 36 մարդու, ովքեր նախապատրաստել ու իրականացրել են Սուլեյմանիի սպանությունը: Նրանց թվում քաղաքական ու ռազմական գործիչներ կան ԱՄՆ-ից և այլ երկրներից:

Ցուցակը գլխավորում է հենց Թրամփը: Իրանական իշխանությունները բոլոր մասնակիցներին կալանավորելու որոշում են կայացրել: Նրանք մեղադրվում են սպանության ու ահաբեկչության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները