Զարիֆը կմասնակցի Միջուկային հարցով ՄԱԿ ԱԽ նիստին

16:44   29 Հունիս 2020    176

Իրանի իշխանությունները համաձայնել են, և երկրի ԱԳ նախարարը կմասնակցի իրենց վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։

Դրա ժամանակ քննարկվելու է Միջուկային գործարքի իրականացման ընթացքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրանի դիրքորոշումները ներկայացնելու է այն պայմաններում, որ ԱՄՆ-ն նոր պահանջներ է ներկայացնում և՛ Իրանին, և՛ ՄԱԿ-ին։ Մի կողմից ամերիկացիները դուրս են եկել միջազգային գործարքից, մյուս կողմից պահանջում են, որ Իրանը կատարի դրանով ստանձնած պարտավորությունները։

Միջուկային համաձայնագրի համաձայն՝ Իրանը արդեն այս աշնանը կկարողանա միջազգային շուկայից գնել հարձակողական զինատեսակներ։ ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել դրան։

Հավանական է, որ այս նիստի ընթացքում նույնպես անդրադարձ կլինի այդ հարցին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները