Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կներարկեն չինացի զինվորականներին

17:15   29 Հունիս 2020    248

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հավանություն է ստացել զինվորական օգտագործան համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

COVID-19-ի դեմ վերահամակցված պատվաստանյութը մշակել են CanSino Biologics ընկերությունը, Պեկինի բիոտեխնոլոգիաների ինստիտուտը եւ Ժողովրդաազատագրական բանակի Ռազմաբժշկական գիտությունների ակադեմիան:

«Ընդհանուր կլինիկական արդյունքները ցույց են տալիս, որ Ad5-nCoV պատվաստանյութը օժտված է SARS-CoV-2 կորոնավիրուսի հարուցած հիվանդության առաջացումը կանխելու ներուժով»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը հաջողությամբ են անցել, բայց զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան դեպարտամենտի թույլտվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները