ԵՄ-ն հստակեցրել է երկրների ցուցակը, որոնց համար հուլիսի 1-ից կբացի սահմանները

17:23   29 Հունիս 2020    247

ԵՄ-ն հստակեցրել է երկրների ցուցակը, որոնց համար հուլիսի 1-ից կբացի սահմանները, այդ մասին հայտնում է Euronews-ը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:

Նշվում է, որ «կանաչ» ցուցակում սկզբում ընդգրկվել է 54 երկիր, բայց այժմ, գործակալության տվյալներով, դրանք 15-ն են՝ Չեռնոգորիան, Սերբիան, Վրաստանը, Կանադան, Ալժիրը, Ավստրալիան, Ճապոնիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը և, փոխադարձ քայլերի դեպքում, Չինաստանը:

Երկրների «կարմիր» ցուցակը, որոնց քաղաքացիների համար ԵՄ մուտքի արգելքը չի հանվի, ներառել է Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Բրազիլիան:

Պարբերականը չի պարզաբանել, թե ինչ է առաջարկում ԵՀ-ն այն երկրներին, որոնք ընդգրկված չեն որևէ ցուցակում: Հարկ է նշել, որ որոշումը պարտադիր չէ ԵՄ երկրների համար, հետևաբար, որոշակի բացառություններ հնարավոր են:

Գործակալության աղբյուրները կասկածի տակ են դնում նաև հուլիսի 1-ից սահմանների բացումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջնական պայմանավորվածությունները ժամանակին ձեռք չեն բերվել, և ուժի մեջ մտնելու համար որոշումը պետք է հրապարակվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները