Պուտինը հայտնել է, թե քանի օրը մեկ է կորոնավիրուսի թեստ հանձնում

17:46   29 Հունիս 2020    265

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ․ Պուտին» հաղորդման եթերում խոսել է կորոնավիրուսի հերթական թեստավորման մասին:

Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Պետության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնում երեք օրը մեկ․ «Փառք Աստծո, մինչ այժմ այո»,-ասել է Պուտինը պատասխանելով այն հարցին, թե արդյոք բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ կորոնավիրուսից նվազագույն կորուստներով դուրս կգան: Նա հիշեցրել է իրավիճակը 1990-ականներին, երբ մարդիկ ամիսներ շարունակ աշխատավարձ չէին ստանում․ «Այդ ժամանակ Ռուսաստանին մարդասիրական օգնություն ուղարկեցին որպես «աշխարհի ամենաաղքատ երկիր, որպեսզի սովից չմահանանք»,-ասել է Պուտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները