Իրանցի բժիշկները ենթադրում են, որ համավարակը երեք տարի կտևի

18:46   29 Հունիս 2020    211

Կորոնավիրուսի համավարակը կարող է տևել ևս երկու-երեք տարի, – հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։ Նման եզրակացությունները հիմնված են նախորդ համավարակների փորձի վրա, բացատրել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ, աշխարհում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 10 միլիոնը, համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 500 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները