Վրաստանը օտարերկրացիներին թույլ է տվել մինչև հուլիսի վերջ մնալ երկրում

19:10   29 Հունիս 2020    230

Վրաստանը թույլ է տվել մինչև հուլիսի վերջ երկրի ներսում մնալ այն օտարերկրացիներին, որոնք չեն կարողացել տուն վերադառնալ կորոնավիրուսի պատճառով, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

«Օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մինչև 2020 թվականի մարտի 14-ը օրինականորեն գտնվել են Վրաստանի տարածքում և չեն կարողացել լքել երկիրը մինչև ժամկետի օրինական ավարտը, իրավունք ունեն մնալ Վրաստանի տարածքում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը», – ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ հրամանագիրը վերաբերում է նրանց, ում երկիրը գտնվում է բարձր ռիսկային գոտում կամ փակել է սահմանները, այն մարդկանց, որոնք գտնվում են կարանտինում, ինքնամեկուսացման մեջ կամ հիվանդանոցում, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք թռիչքների չեղարկման պատճառով մնացել են Վրաստանում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 924 մարդ, 15-ը մահացել են, ապաքինվել է 785 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները