Gilead ընկերությունը հայտնել է COVID-19-ի դեմ դեղի գինը

20:14   29 Հունիս 2020    229

Gilead ընկերությունը, որը COVID-19-ով ծանր հիվանդ պացիենտների ապաքինման ժամկետը կրճատող դեղամիջոց է արտադրում, հայտնել է, որ ԱՄՆ եւ առողջապահության պետական ծրագրերի մեջ ներառված այլ զարգացած երկրների քաղաքացիների համար բուժման կուրսը կարժենա 2340 դոլար:

Gilead Sciences-ը հայտնել է ռեմդեսիվիրի գինը՝ հավելելով, որ մասնավոր ապահովագրությամբ պացիենտների համար գինը կկազմի 3120 դոլար: Գումարը, որը պացիենտները կվճարեն իրենց գրպանի հաշվին, կախված է ապահովագրությունից, եկամուտից եւ այլ գործոններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք համավարակի պայմաններում նոր դեղի գների հետ կապված չուսումնասիրված տարածքում ենք»,- AP-ին ասել է Gilead-ի գործադիր տնօրեն Դեն Օ՛Դեյը:

Gilead-ը թույլ է տալիս ջեներիկ արտադրողներին այս դեղը մատակարարել եկամտի ցածր կամ միջին մակարդակով 127 երկրներում, երկու երկիր դա անում են բուժման կուրսը շուրջ 600 դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները