Դելիում արյան պլազմայի բանկ է բացվում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների համար

20:21   29 Հունիս 2020    221

Հնդկաստանի մայրաքաղաքում բանկ է ստեղծվելու, որտեղ կորոնավիրուսից ապաքինված հիվանդները կկարողանան արյան պլազմա նվիրաբերել հիվանդության բուժման մեթոդների փորձարկումների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երկուշաբթի հայտարարել է Դելիի գլխավոր նախարար Արվինդ Կեջրիվալը: Երկրում պլազմայի բանկն առաջինն է իր տեսակի մեջ:

«Կյանքում քիչ հնարավորություններ են լինում ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար, այսօր դուք ունեք նման հնարավորություն»,- ասել է հնդիկ քաղաքական գործիչը՝ կոչ անելով վիրուսից ապաքինված մարդկանց նվիրաբերել իրենց պլազման:

Վերջին օրերին Դելիի կառավարական հիվանդանոցում 35 մարդ պլազմային բուժման փորձարկում է անցել: Նրանցից 34-ն ապաքինվել են, մեկը՝ մահացել: Այլ հիվանդանոցում ևս 49 հիվանդ նման բուժում է ստացել, որոնցից 46-ն ապաքինվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները