Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երբեք առաջվանը չեն լինի

20:34   29 Հունիս 2020    193

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երբեք առաջվանը չեն լինի:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ միությունը կարող է չվերականգնվել, նույնիսկ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մրցակից Բայդենը հաղթի նախագահական ընտրություններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Յուրաքանչյուրը, ով կարծում է, որ անդրատլանտյան գործընկերությունը այլ կլինի դեմոկրատ նախագահի օրոք, թերագնահատում է կառուցվածքային փոփոխությունները»,-ասել է նա DPA գործակալությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները