Իրանը կողմից «Թրամփի» ձերբակալման օրդեր տալը «քարոզչական հնարք է»․ Բրայան Հուք

21:01   29 Հունիս 2020    196

Իրանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ եւս 35 մարդու ձերբակալության համար օրդեր տալը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար «քարոզչական հնարք է», հայտարարել է Իրանում ԱՄՆ հատուկ դեսպան Բրայան Հուքը:

«Մենք կարծում ենք, որ Ինտերպոլը չի ​​միջամտում եւ քաղաքական հիմք ունեցող «կարմիր ծանուցագրեր» չի թողարկում»,- ասել է Հուքը: «Սա ոչ մի կապ չունի ազգային անվտանգության, միջազգային խաղաղության կամ կայունության խթանման հետ... Սա քարոզչական հնարք է, որին ոչ ոք լուրջ չի վերաբերվում»,- ասել է Հուքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ԱՄՆ եւ այլ երկրների 36 պաշտոնատար անձանց, ներառյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կալանավորելու օրդեր է տվել՝ կապված գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ:

«36 մարդ, որոնք հանցակցել կամ պատվիրել են Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, ներառյալ ԱՄՆ եւ այլ կառավարությունների քաղաքական եւ զինվորական պաշտոնյաներ, նույնականացվել են, եւ դատական պաշտոնյաները նրանց կալանավորելու օրդեր են տվել, Ինտերպոլի միջոցով նաեւ կարմիր նախազգուշացումներ են թողարկվել»,- ասել էր Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Ալքասի Մեհրը։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները