Լեհաստանում ՉԹՕ- ի որակյալ լուսանկարներ են արվել

22:28   29 Հունիս 2020    465

Վարշավայից 280 կմ հեռավորության վրա գտնվող Յաստրովո գյուղի բնակիչը տարօրինակ թռչող օբյեկտ է լուսանկարել, որը ՉԹՕ է հիշեցնում:

Ավելին, ինչպես ընդունում են փորձագետները, սրանք բավական լավ որակով արված առաջին լուսանկարներն են: Այժմ փորձագետները փորձում են պարզել դրանց իսկությունը, բայց որոշակի եզրակացություններ արդեն արվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տղամարդը հեծանիվով գնալիս է եղել ճանապարհով, երբ կողքից տարօրինակ ձայն է լսել: Նա շրջվել է և ինչ-որ բան տեսել: Նրան հաջողվել է այն լուսանկարել բջջային հեռախոսով, նախքան օբյեկտը կանհետանար։

Ընդհանուր առմամբ նկարվել է 5 կադր: Տղամարդը դրանք ցույց է տվել լեհ ուֆոլոգ Ռոբերտ Բերնատովիչին:

Լուսանկարը նա ուղարկել է նաև բրիտանական ՉԹՕ հետազոտական ասոցիացիայի հետաքննության բաժնի նախկին ղեկավար Ֆիլիպ Մենթլին: Վերջինս քննարկել է նկարները Airbus- ի նախկին մասնագետ Ջեյսոն Գլիվի հետ, և նրանք եզրակացրել են, որ լուսանկարներն իրական են:

Այնուամենայնիվ, թե ինչ է սա իրականում, փորձագետները դեռևս չեն կարողանում պատասխանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները