Մարսի գաղութացման համար սկզբում անհրաժեշտ է նվազագույնը 110 մարդ

13:04   01 Հուլիս 2020    156

Մարսի գաղութացման համար սկզբում անհրաժեշտ է նվազագույնը 110 մարդ:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկությունը պետք է Մարս ուղարկի նվազագույնը 110 մարդ, որ այնտեղ հիմնի ինքնաբավ քաղաքակրթություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բորդոյի Ազգային քաղաքագիտության ֆրանսիական ինստիտուտից Ժան-Մարկ Սալոթիի գրած եւ Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված է մաթեմատիկական մոդելավորման միջոցով գաղութացման արտասովոր լուծում:

«Մարսում ապրելու համար անհրաժեշտ է նորաբնակների եւ ինժեներական խնդիրների կազմակերպում: Նորաբնակների նվազագույն քանակությունը հաշվարկվել է, եւ արդյունքում ստացվում է 110 մարդ»,- հոդվածում նշել է Սալոթին, փոխանցում է Americaru-ն:

Նրա կարծիքով՝ սա «համեմատաբար փոքր թիվ է», բայց կօգնի ապահովել պաշարների եւ ռեսուրսների մշտական համալրումը: Նա պատկերացնում է այդ մարդկանց, որոնք բնակվում են թթվածնով լի գմբեթում եւ բույսեր են աճեցնում ապակուց կառուցված ջերմոցներում, որ ունեն «բավարար քանակությամբ լույս» ապահովող անդրադարձիչներ: Սալոթիի կարծիքով՝ բույսերին «համապատասխանող հողի համար անհրաժեշտ է քարերի, աղերի, ջրի եւ «օրգանական մնացորդների ու տարրալուծողների (միջատների եւ միկրոօրգանիզմների) տեսականի»:

«Ջուրը ձեռք է բերվելու սառցե տեղանքից եւ վերամշակվելու է բնական ֆիլտրերի օգտագործմամբ»,- հավելել է նա: Սալոթին նշել է, որ Կարմիր մոլորակում այդ մարդկանց ընդհանուր հաջողությունը, հավանաբար, կախված կլինի մի ամբողջ շարք գործոններից, այդ թվում այն բանից, թե նրանք իրար հետ որքան լավ են համագործակցում եւ հատկացնում իրենց ժամանակն ու ռեսուրսները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարս  


Վերնագիրի այլ պիտակները