Ռուսաստանում 100-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

14:07   01 Հուլիս 2020    120

ՌԴ-ում բժիշկներին հաջողվել է փրկել կորոնավիրուսով վարակված Ռոստովի մարզի Վոլգոդոնսկի քաղաքի 100-ամյա բնակչուհուն․ ապաքինվելուց հետո նրան տուն են ուղարկել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Instagram-ում հայտնել է մարզպետ Վասիլի Գոլուբևը։

Գոլուբևի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը միջին ծանրությամբ տեղափոխվել էր հիվանդանոց, նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել։

«Նա երկու շաբաթ բուժում է ստացել, հիմա ինքնազգացողությունը բավարար է», - նշել է մարզպետը:

Վերջին տվյալներով՝ ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 654 405 դեպք, 9 536-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 422 931 հիվանդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները