Օմանը սեպտեմբերին 10 տոկոսով կնվազեցին նավթի մատակարարումները

15:18   01 Հուլիս 2020    183

Օմանի նավթի նախարարությունը գնորդներին ծանուցել Է, որ 2020 թվականի սեպտեմբերին նավթի մատակարարումների ծրագիրը կնվազեցվի 10 տոկոսով, քանի որ սուլթանությունը լիովին կատարում Է նավթի հանույթի կրճատման՝ ՕՊԷՔ+-ի համաձայնագրի պայմանները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է նախարարության ներկայացուցիչը:

Օմանը շարունակում Է կրճատել նաթի հանույթն ՕՊԷՔ+-ի համաձայնագրին համապատասխան: Օգոստոս – սեպտեմբերի համար Օմանի բաժնեմասը կազմում Է օրական մինուս 161 հազար բարել, հիշեցրել Է նա: Այսինքն՝ այդ ամիսներինն սուլթանության նավթի հանույթը պետք Է բազային մակարդակից նվազի 18 տոկոսով՝ մինչեւ օրական 722 հազար բարել:

ՕՊԷՔ+-ի երկրների համաձայնությունն ուժի մեջ Է մտել մայիսի 1-ին, այն ենթադրում Է մայիս – հուլիսի ընթացքում դաշինքի երկրների կողմից հանույթի կրճատում օրական 9,7 միլիոն բարելով: Համաձայնությունները կգործեն երկու տարի, բայց 2020 թվականի օգոստոսից մինեչեւ դեկտեմբեր կրճատման Է ենթակա արդեն օրական 7,7 միլիոն բարել, իսկ 2021 թվականի հունվարից մինչեւ 2022 թվականի ապրիլի վերջն՝ օրական 5,8 միլիոն բարել: Գործարքի պարամետրերը կարող են վերանայվել 2021 թվականի դեկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները