Իսպանիան եւ Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը

15:25   01 Հուլիս 2020    179

Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել Էր մարտի կեսերից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանդիսավոր արարողությանը, որն սկզբում անցկացվելու Է Իսպանիայի տարածքում գտնվող Բադախոսա ամրոցում, իսկ այնուհետեւ սահմանի մյուս կողմում՝ Էլվաշում, կմասնակցեն Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան, Պորտուգալիայի նախարարների կաբինետի ղեկավար Անտոնիու Կոշտան:

Ունկնդրելով երկու երկրների հիմնը Ալկասաբա ամրոցում, որն արաբների կողմից կառուցվել Է 9-րդ դարում, որտեղ այժմ թանգարան Է գտնվում, երկու պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ուղեւորվել են Էլվաշի դղյակ: Կադրերը հեռարձակել Է 24 Horas հեռուստաալիքը:

«Բարձր մակարդակով այս հանդիպումն ընդգծում Է իսպանա-պորտուգալական սերտ համագործակցությունը սահմանային հսկողության բնագավառում…Երկու երկրները հսկայական նշանակություն են տալիս այս համատեղ գործողությանը»,-հայտարարել են Իսպանիայի կառավարությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները